Ոգեշնչող մեջբերումներ ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեններից

Քայլի Ջենները պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր։ Ընդամենը 21 տարեկանում նա հատել է մեկ միլիարդ դոլարի սահմանը՝ շնորհիվ իր Kylie Cosmetics-ի։ Եկեք տեսնենք, թե ինչ ոգեշնչող մտքեր է հայտնել նա, որոնք կարող են ոգևորել նաև մեզ։

  • «Ես ոչինչի համար առանձնապես չեմ զղչում»։
  • «Ես սիրում եմ զվարճանալ, ես խենթ եմ և թեթև եմ ապրում»։
  • «Ոչ ոք չգիտի, թե ով եմ ես, բացի իմ ընտանիքից ու մոտ ընկերներից»։
  • «Պետք է լինել այն, ինչ կաս։ Լավ չէ, երբ մարդիկ դա չեն ընդունում»։
  • «Ես չեմ հետևում թրենդներին, ես չեմ սիրում կրել այն, ինչ կրում են ուրիշները։ Ես սիրում եմ լինել օրիգինալ»։
  • «Չեմ կարծում, որ ինձ երջանիկ լինելու համար կողակից է պետք, որովհետև ես սիրում եմ երջանկություն գտնել ինքնուրույն։ Սակայն կարծում եմ, որ ինձ ավելի երջանիկ եմ զգում, երբ կիսում եմ կյանքս ինչ-որ մեկի հետ»։
  • «Ամենաքիչը քո մասին գիտեն նրանք, ովքեր քեզ ամենաշատն են դատում»։
  • «Ես չեմ ուզում լինել վատ օրինակ»։
  • «Ինձ միշտ ծաղրել են ամբողջ կյանքում՝ գործընկերները կամ Instagram-ում ու Twitter-ում մեկնաբանություններ գրողները։ Բայց ես երբեք չեմ խոսել իմ մասին, ես ինչ-որ չափով ընդունել եմ դա, քանի որ հասկացել եմ, որ դա բնագավառից է գալիս»։
  • «Որքան շատ լինեն քեզ սիրող մարդիկ, այնքան ավելի վատ բաներ կասվեն քո հասցեին»։
  • «Ես միշտ փորձում եմ իմ օրինակով ոգեշնչել մարդկանց»։
  • «Ես հասկացել եմ, որ նորմալ լինելը շատ ձանձրալի է»։
  • «30 տարեկանում ես ցանկանում եմ անհետանալ քարտեզից, ունենալ ընտանիք և ապրել Մալիբուում՝ ունենալով ֆերմա, որտեղ կպահեմ ճուտիկներ»։
  • «Ես շատ հագուստ ու իրեր ունեմ, բայց դրանք ինձ պետք չեն ապրելու համար»։
  • «Ես երջանկությունը չեմ գտնում նյութական բաներում։ Հիանալի է, որ կարող եմ ինձ համար նոր մեքենա գնել և մեկ շաբաթ ուրախանալ դրանով, բայց հետո ոգևորությունն անցնում է և հասկանում եմ, որ դա չէր իրական երջանկությունը»

06.03.2019

Խորհուրդներ, Ոգեշնչում