Նոր iPhone-ը կարող է արգելաբացվել օգտատիրոջ երակներն ու անոթները սկանավորելով

 

Ըստ նոր բացահայտված արտոնագրի՝ նոր iPhone 11-ում Apple-ը կարող է կիրառել օգտատիրոջ դեմքի երակներն ու արյունատար անոթները սկանավորելու եղանակը։ Նման գործառույթը կոչվում է «ենթամաշկային կերպավորում»։

Սակայն արտոնագիրը չի երաշխավորում, որ տվյալ գործառույթը կներառվի սարքում, քանի որ այն եղել է նախքան iPhone XS-ի թողարկումը։

Այնուամենայնից, նման գործառույթով Apple-ը չի լինի միակը,  LG G8 ThinQ-ը նույնպես կունենա այն, երբ թողարկվի 2019-ի կեսերին։

Նման գործառույթին անցումը պայմանավորված է նրանով, որ Face ID-ին այնքան էլ վստահելի չէ, և սմարթֆոնը հեշտությամբ կարող է արգելաբացվել այլ օգտատերերի կողմից՝ դիմակների կամ նկարների միջոցով, մինչդեռ «ենթամաշկային կերպավորում»-ը բացառում է նման հանգամանքը։

20.03.2019

Նորություններ, Լուրեր