Նորաձևությանը հետևելու 5 լավագույն հավելվածները

Ցանկանում եք հետևել նորաձևությանը ձեր սմարթֆոնից և առանց հնացող ամսագրերի՞։ Այս հավելվածները կօգնեն ձեզ միշտ լինել թրենդի մեջ և կերաշխավորեն ձեր ոճային գնումները։

Stylebook

Stylebook-ը կօգնի ձեզ պլանավորել ձեր առավոտյան տեսքը հեշտ և արագ։ Այն տրամադրում է տեղեկություն ձեր ունեցած հագուստի մասին, օգնում է կատարել ճիշտ համադրություն և այլն։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

Fashmates

Այս հավելվածը կօգնի ձեզ միշտ լինել թրենդի մեջ։ Կարող եք ոչ միայն հետևել նորաձևությանն, այլև արվեստին, ինտերիերի դիզայնի, գեղեցկության տենդենցներին և այլն։  

 

Kaleidoscope

Kaleidoscope-ը իսկական ուղեցույց է, որը կուղղորդի ձեզ նորաձևության հարցում։ Այստեղ կան նաև խորհուրդներ՝ օգնելու իմանալ, թե ինչպես կարելի է համադրել հագուստները։

Polyvore

Polyvore-ը թույլ կտա ստեղծել ձեր նախընտրած լուքերը՝ ընտրելով հազարավոր հագուստներից և աքսեսուարներից։ Կարող եք նաև ոգեշնչվել հավելվածում առկա լուքերից։

StyleDotMe

Այս հավելվածը պետք է ունենա յուրաքանչյուր ոճային կին։ Այստեղ կարող եք տեսնել խորհուրդներ անմիջապես փորձագետներից։ Իսկ եթե չեք կողմնորոշվում հագուստի ընտրության մեջ, ապա կարող եք հարցում ստեղծել ձեր հետևորդների և ընկերների շրջանում։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում։


 

07.02.2019

Հավելվածներ, Fashion, Նորաձևություն