Մի քանի զարմանալի փաստ լեգենդար iPhone-ի մասին

Բազմաթիվ նորարարական գործառույթներով օժտված iPhone-ն իսկապես լեգենդար էր իր ժամանակներում։ Շատերի համար այն հիմա էլ անմրցունակ է, սակայն չենք կարող ասել, որ այն իր գործառույթներով միակն է շուկայում։ Ահա մի քանի փաստ նրա մասին։

iPhone-ը ստեղծվել է սենսորային էկրանի և պլանշետների երկարաժամկետ ուսումնասիրություններից հետո։

2005թ. սեպտեմբերի 7-ին Apple-ն ու Motorola-ն միավորվեցին՝ ներկայացնելու ROKR E1 անունով հեռախոսը։

ROKR-ից դժգոհ մնալով՝ տնօրեն Ստիվ Ջոբսը հայտարարեց iPhone-ի մասին և 2007թ. հունիսի 29-ին ներկայացվեց առաջին iPhone-ը։

Սմարթֆոնի առաջին գովազդը կոչվում էր “Hello”։

Apple-ը մեկ միլիոն դոլար է վճարել՝ iPhone.com դոմեյնը Մայքլ Քովատչից գնելու համար։

Մինչև հիմա Apple-ը թողարկել է iPhone-ի 18 մոդել՝

 

  • iPhone: 2007
  • iPhone 3G: 2008
  • iPhone 3GS: 2009
  • iPhone 4: 2010
  • iPhone 4s: 2011
  • iPhone 5: 2012
  • iPhone 5s, 5c: 2013
  • iPhone 6, 6 Plus: 2014
  • iPhone 6s, 6s Plus: 2015
  • iPhone SE: 2016
  • iPhone 7, 7 Plus: 2016
  • iPhone 8, 8 Plus: 2017
  • iPhone X: 2017
  • iPhone XS, XS Max: 2018
  • iPhone XR: 2018

iPhone-ի որակյալ ու հեղափոխական լուսանկարների գաղտնիքը նրա համեմատաբար հզոր iSight տեսախցիկի մեջ է։

iPhone-նն ունի շուրջ 20% շուկայական մասնաբաժին, սակայն սմարթֆոնների շուկայում նրա եկամուտն 90% է։

iPhone 5-ից սկսած նոր iPhone-ները թողարկվում են ամեն տարվա սեպտեմբեր ամսվա երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը։

Շատ հեղափոխական գործառույթներ, ինչպիսիք են բջջային վճարային համակարգը, Touch ID-ն և Face ID-ն, առաջին անգամ ներկայացվել են iPhone-ում։

 

20.03.2019

Փաստեր, iPhone