Մի քանի ապշեցուցիչ փաստ տրիլիոն դոլարանոց Apple-ի մասին

Ի՞նչ գիտենք մենք աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ Apple-ի մասին։ Եկեք պարզենք հիմա և իմանանք ավելին։

 

1. Վատագույն ներդրումային գաղափարը

Ronald Wayne. Picture: WIKIPEDIA

Apple-ի երկու հիմնադիր Ստիվ Ջոբսը և Ստիվ Ուոզնիակը հայտնի են շատերին, սակայն քչերը գիտեն երրորդ հիմնադիր անդամի՝ Ռոնալդ Ուեյնի մասին։

Վերջինս իր 10% բաժնեմասը վաճառել է $800 դոլարով ընկերության հիմնադրումից 12 օր անց։ Եթե նա դա չաներ այժմ իր բաժնեմասը կարժենար 100 միլիարդ դոլար։

 

2. Առաջին Apple համակարգիչը չի ունեցել ստեղնաշար ու էկրան

Apple 1-ը չուներ ոչ ստեղնաշար, ոչ էլ էկրան։ Որոշ օգտատերեր ավելացնում էին ստեղնաշարեր և փայտե պատյան։ Ահա պատրաստի համակարգիչը՝

A fully assembled Apple I computer with a homemade wooden computer case. Picture: WIKIPEDIA

 

3. Ջոբսին հեռացրել են աշխատանքից

Երբ MacIntosh-ի վաճառքն ընկավ, Ջոբսը հեռացվեց Apple-ից։

Steve Jobs in front of screen showing him with Steve Wozniak in the early days. Picture: REUTERS

 

4. Apple-ը 427 միլիոն դոլար վճարեց՝ Ստիվ Ջոբսին ետ բերելու համար

2000 թվականից Ջոբսը կրկին դարձավ ընկերության գլխավոր տնօրեն, իսկ վերադարձից հետո նա ժամանակավոր տնօրեն էր։

 

5. Apple-ի մեծագույն տաղանդն այս մարդն է

Jonathan Ive. Picture: REUTERS

Նկարում պատկերված մարդը՝ Ջոնաթան Պոլ Այվը, հանդիսանում է ընկերության գլխավոր դիզայները։

 

6. Ի՞նչ է նշանակում պրոդուկտների 'i' տառը

‘i’ տառը գլխավորապես խորհրդանշում է ինտերնետ բառը, սակայն ըստ Ջոբսի այն ավելի խոր իմաստ ունի՝ individual, instruct, inform, inspire՝ անհատ, հաղորդել, տեղեկացնել, ոգեշնչել։

The original iMac. Picture: APPLE

 

7. Կծած խնձորի գաղտնիքը

Ջոբսն ընկերությունը «խնձոր» է անվանել խնձորի այգի այցելելուց հետո։

Ենթադրվում է, որ խնձորի կծած լինելը հարգանքի տուրք է Ալան Թյուրինգին՝ ինֆորմատիկայի ոլորտի խոշոր դեմքերից մեկին, որն ինքնասպան էր եղել ցիանիդ ընդունելով։ Նրա կողքին հայտնաբերվել էր կծած խնձոր։ Սակայն ընկերությունը պնդում է, որ կծած հատվածն ավելացվել է լոգոն բալի հետ չշփոթելու համար։

 

8. Աշխարհի ամենամեծ ընկերությունը

Apple-ի արժեքը գերազանցել է մեկ տրիլիոն դոլարը։ Կարող եք տեսնել Apple-ի շուկայական կապիտալիզացիայից քիչ ՀՆԱ ունեցող երկրների ցանկը։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։

04.03.2019

Փաստեր, Apple