Մարտկոցի լիցքավորման մասին միֆեր, որոնց դեռ հավատում ենք

Հեռախոսի լիցքավորման մասին շատ տանջող հարցեր կան, որոնք արմատացել են միֆերի տեսքով։ Եկեք վերջնականապես պարզենք դրանք։

 

Մարտկոցը միշտ պետք է հասնի 0 տոկոսի

 

Ժամանակակից լիցիում-իոնային մարտկոցների դեպքում չի կարելի սպասել, որ այն ամբողջությամբ լիցքաթափվի, ապա նոր լիցքավորել այն։ Այն պետք է լիցքավորել 30 տոկոսից հետո։ Լավագույն տարբերակն է ունենալ 30-80 տոկոս լիցքավորում։

 

Հեռախոսը ողջ գիշեր լիցքավորելով հեռախոսը կգերլիցքավորվի

 

Սմաթֆոնների սմարթ ֆունկցիաները թույլ չեն տալիս, որ նրանք գերլիցքավորվեն։ Ներսում գտնվող պաշտպանիչ չիպերը պաշտպանում են այն։ Երբ լիցիում իոնային մարտկոցները հասնում են իրենց 100 տոկոսին, նրանք դադարում են լիցքավորվել։ Դա սովորաբար լինում է մեկ-երկու ժամում։ Կարևոր է այն չլիցքավորել պատյանով և անորակ ու ոչ օրիգինալ լարերով։

 

Հեռախոսը պետք է սառեցնել՝ մարտկոցի խնդիրներից խուսափելու համար

 

Լիցիում-իոնային մարտկոցներն ունեն երկու ծայրահեղություն՝ ծայրահեղ սառը և ծայրահեղ տաք։ Երկու դեպքում էլ մարտկոցը վնասվում է, այնպես որ խուսափեք այն շատ սառը տեղեր կամ արևի տակ թողնելուց։

 

Մարտկոցն ունի հիշողություն

 

Հին նիկել-կադմիումային մարտկոցներն ունեին հիշողություն զարգացնելու խնդիր։ Այդտեղից է գալիս մարտկոցը հարյուր տոկոսով լիցքաթափելու միֆը։ Նոր մարտկոցները պարզապես «ծերանում են»՝ հնանալու դեպքում նույն ժամանակում ավելի քիչ լիցքավորվելով։

 

Մարտկոցներն ունեն միայն երկու տարվա կյանք

 

Հեռախոսի մարտկոցների կյանքի տևողությունը չափվում է լիցքավորման շրջափուլերով։ Ամեն անգամ 100 տոկոս լիցքավորելուց հետո ավարտվում է մեկ շրջափուլ։ Օրինակ, եթե մարտկոցն 80 տոկոս լիցքավորված է և հասել է 30 տոկոսի, ապա նորից լիցքավորվել 80 տոկոս, ապա մեկ շրջափուլն ավարտվել է։ Սովորաբար այդ թիվը 400-500 է, սակայն չկա որևէ հստակ թիվ։ Խնդիրն այն է, որ եթե այդ շարջափուլերն ավարտվեն երկու տարվա ընթացքում, ապա մարտկոցի աշխատանքը ևս կվատա երկու տարի անց։

23.04.2019

Smartphones