Մարկ Ցուկերբերգը քնելու արկղ է ստեղծել կնոջ համար

Mark Zuckerberg and Priscilla Chan (Photo by Lachlan Cunningham/Getty Images for Breakthrough Prize)

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը լուսարձակող փայտե արկղ է ստեղծել իր կնոջ համար։

Իր կինը՝ Պրիսցիլա Չանը, գիտի, որ իրենց երեխաները սովորաբար արթնանում են առավոտյան 6-7-ը և հաճախ է ստուգում ժամը։ Դրա պատճառով նա պարբերաբար արթնանում է և հետո դժվարանում է քնել։

Ցուկերբերգը գտել է դրա լուծումը և ստեղծել մի սարք, որը ցույց է տալիս, թե երբ է պետք արթնացնել երեխաներին։ Այն շատ պարզ փայտե արկղ է, որը լուսարձակում է ժամը 6-7-ն ընկած ժամանակահատվածում։ Երբ Պրիսցիլիան արթնանում և տեսնում է, որ լույսը չի վառվում, նորից քնում է։

Կարծես թե այսպես արդեն լուծվել են բոլոր խնդիրները։

06.05.2019

Լուրեր