Հետաքրքիր փաստեր Ստիվեն Հոքինգի մասին, որոնք քչերը գիտեն

Եթե անգամ հետաքրքրված չեք ֆիզիկայով, հավանաբար լսել եք Ստիվեն Հոքինգի մասին։ Բացի գիտության ոլորտում ունեցած մեծ ավանդից, նա բավական հետաքրքիր կյանք է ունեցել, որին հաստատ արժե ծանոթանալ։

stephen-hawking

 

Ապահով ծնունդ

 

Stephen Hawking

Ստիվեն Հոքինգի ծնողները՝ Ֆրանկ և Իզոբել Հոքինգները, հյուսիսային Լոնդոնից տեղափոխվել են Օքսֆորդ։ Այդ ժամանակ՝ երկրորդ համաշխարհայինի ընթացքում, այն համարվում էր ապահով վայր ծննդաբերության համար։

 

Կապը Գալիլեո Գալիլեի հետ

 

Նա ծնվել է 1942թ. հունվարի 8-ին՝ ֆիզիկոս Գալիլեո Գալիլեի մահվան 300-ամյա տարելիցի օրը։

 

Հոքինգը՝ Էյնշտեին

 

Stephen Hawking and Einstein

 

Դպրոցական տարիներին Ստիվեն Հոքինգին անվանում էին Էյնշտեին։

 

Համակարգչի կառուցումը

 

Stephen Hawking School Days

 

Սբ. Ալբանս ավագ դպրոցում ֆիզիկոսն իր ընկերների և ուսուցչի հետ պատրաստել է համակարգիչ հին հեռախոսի կոմուտատորից, ժամացույցի մասերից և այլ վերամշակված բաղադրիչներից։

 

Երբ սիրահարվեց

 

stephen-hawking-with-his-ex-wife-jane-wilde

 

Քեմբրիջում ասպիրանտուրայի տարիներին նա սիրահարվել է իր ընկերոջ քրոջը՝ Ջեյն Ուայլդին։

 

Նրան մնում էր ապրելու երկու տարի

 

Stephen Hawking ALS

 

1963թ.-ին 21 տարեկան հասակում Ստիվենի մոտ հայտնաբերվեց հազվագյուտ մի հիվանդություն՝ ԿԱՍ (Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ), և բժիշկները հայտարարեցին, որ նրան մնացել է ապրելու 2 տարի։

 

Ուսումնապաշտ ընտանիք

 

stepehen-hawking-siblings

 

Ստիվենի ծնողները սովորել են Օքսֆորդում։ Նա ուներ երկու երիտասարդ քույլ և մեկ որդեգրված եղբայր։ Նրանք հաճախ էին լուռ ճաշում ու ընթերցում։

 

Նա պարտվել է գրազը

 

Stephen Hawking With John Perskill

 

1997թ.-ին Ստիվեն Հոքինգը պարտվել է գրազն ամերիկացի ֆիզիկոս Ջոն Պերսկիլին։ Գրազի թեման էր սև խոռոչները, որի համաձայն ոչինչ չի կարող խույս տալ սև խոռոչներից, ինչը դեմ էր քվանտային մեխանիիկայի հիմունքներին։ Նա իր պարտությունն ընդունեց միայն 2004թ.-ին։

 

Նրա ակցենտը

 

Stephen Hawking With Speech Synthesizer

 

Թեև նրա ակցենտը բրիտանական էր, նրա մեխանիկական ձայնն ամերիկյան ակցենտով էր։

 

Ամենաառեղծվածային բանն աշխարհում

 

Ստիվենի համար աշխարհի ամենաառեղծվածային երևույթը կինն է։

 

Ice-Bucket Challenge

 

stephen-hawking-ice-bucket-challenge

 

2014թ.-ին Ստիվենն ընդունել է Ice-Bucket մարտահրավերը, բայց քանի որ սուր թոքաբորբ ուներ, նա չէր կարող անել դա, և նրա փոխարեն դա արեցին իր երեխաները։

 

Հոքինգ vs Հռոմի Պապ

 

stephen-hawking-and-pope

 

Հռոմի Ջոն Պոլ II Պապը միշտ չէ, որ աջակցում էր Հոքինգի գաղափարները։ Ըստ Պապի՝ չպետք է վիճել այն հարցում, թե ով է ստեղծել տիեզերքը, քանի որ դա Աստծո ձեռքի գործն է, մինչդեռ Հոքինգը կարծում էր, որ միայն գիտությունը կարող է բացատրել տիեզերքի ստեղծումը։

 

Մահը

 

Stephen Hawking Died on Pi Day

 

Հոքինգը մահացել է 2018թ. մարտի 14-ին Քեմբրիջի իր տանը։ Նրա մահվանը օրը նշվում է մաթեմատիկական Pi-ի օրը, իսկ այդ օրը Pi-ի երեսուն ամյակն էր։

 

Էյնշտեինի ծնունդը և Հոքինգի մահը

 

Հոքինգի մահվան օրը Էյնշտեինի ծննդյան օրն է։

20.05.2019

Փաստեր