Հետաքրքիր փաստեր համակարգիչների մասին, որոնք քչերը գիտեն

Համակարգիչները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասնիկը, սակայն քիչ բաներ կան, որ մենք գիտենք հատկապես նրանց պատմության մասին։ Դե ինչ, եկեք պարզենք հիմա։

  • Առաջին էլեկտրոնայի համակարգիչ ENIAC-ը կշռում էր ավելի քան 27 տոննա և զբաղեցնում էր 1800 քառակուսի ոտնաչափ տարածք։
  • Աշխարհի արժույթի միայն 10%-ն է ֆիզիկական, մնացածը գտնվում է համակարգիչներում։
  • TYPEWRITER-ն ամենաերկար բառն է, որ կարող եք գրել՝ օգտագործելով ստեղնաշարի նույն շարքի ստեղները։
  • Դուգ Էնգելբարտը հայտնագործել է առաջին համակարգչային մկնիկը 1964 թ.-ին, որը պատրաստված էր փայտից։
  • Ամեն ամիս թողարկվում է շուրջ 5000 նոր համակարգչային վիրուս։
  • Եթե լիներ այնքան հզոր համակարգիչ, որքան մարդկային ուղեղն է, ապա այն կկատարեր 38 հազար տրիլիոն գործողություն և կունենար 3580 տերաբայթ հիշողություն։
  • ԱՄՆ-ի միջուկային հրթիռները վերահսկող համակարգչի գաղտնաբառը ութ տարի շարունակ եղել է 00000000։
  • Վիրուսներ գրողների մոտ 70%-ն աշխատում է կազմակերպված հանցավոր խմբի պայմանագրի ներքո։
  • HP-ն Microsoft-ն ու Apple-ն ունեն մեկ ընդհանուր հատկանիշ՝ նրանք ամեն ինչ սկսել են ավտոտնակից։
  • Միջինում մարդն աչքերը թարթում է րոպեում 20 անգամ, իսկ համակարգչով աշխատելիս՝ 7։
  • Windows-ի հիմնադիր Բիլլ Գեյթսի տունը նախագծվել է Մակինթոշով։
  • Առաջին 1ԳԲ-անոց կոշտ սկավառակը հայտարարվել է 1980թ.-ին և կշռում էր 550 ֆունտ՝ 40,000 դոլար արժեքով։
  • Ամեն օր ուղարկվող էլ. նամակների 80%-ը սպամ է։
  • Windows-ի սկզբնական անունը եղել է Interface Manager։
  • 1980թ. IBM 5120-ը եղել է ամենածանր համակարգչային էկրանը և կշռում էր 105 ֆունտ՝ չհաշված 130 ֆունտ արտաքին ֆլոպի դրայվը։

30.04.2019

Փաստեր