Հավելվածներ, որոնք չպետք է բաց թողնեն Game of Thrones-ի երկրպագուները

Game of Thrones-ի երկրպագու՞ եք, ուրեմն այս հավելվածները հենց ձեզ համար են։

 

AMINO FOR GAME OF THRONES

 

Այս հարթակը նվիրված է GoT-ի երկրպագուներին, որոնք կարող են կապ հաստատել միմյանց հետ և մասնակցել տարատեսակ քննարկումների, ընթերցել տարատեսակ նյութեր և այլն։

iOS

Android

 

MAP FOR GAME OF THRONES

 

Ինչպես անունն է հուշում՝ այն քարտեզ է։ Այստեղ առկա են GoT-ի բոլոր հիմնական վայրերը, անգամ վայրեր, որոնց մասին չեք էլ լսել։

iOS

Android

 

A WORLD OF ICE AND FIRE

 

Այս հավելվածում կգտնեք ամեն ինչ Game of Thrones-ի 600 հերոսների, 550 տարածքների, տների, կրոնների և այլնի մասին։

iOS

Android

 

SOUNDBOARD FOR GAME OF THRONES

 

Այս հավելվածը հիանալի է նրանց համար, ովքեր ուզում են ծանոթանալ հերոսների տարատեսակ մեջբերումներին։ Նրանք պարզապես գրավոր մեջբերումներ չեն, նրանք ձայնային նմուշներ են, որոնք կարող եք նաև լսել։

Android

22.04.2019

Հավելվածներ