Հայտնի է Facebook-ի նոր դիզայնը, որտեղ կարևորվում են խմբերը

 

Facebook Redesign F8

Ինչպես F8 կոնֆերանսին հայտնել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ կայքի նոր դիզայնի ուշադրության կենտրոնում են խմբերը։

Ավելի քան 400 միլիոն մարդ անդամակցում է տարբեր խմբերի, և դրանք դարձել են նրանց կյանքի կարևոր մասը։ Արդյունքում, նոր դիզայնի նպատակն է հեշտացնել խմբերում հաղորդակցվելը և նոր խմբեր գտնելը։

Facebook Feed Update 2019

Վերջին հինգ տարում սա Facebook-ի ամենամեծ փոփոխությունն է։

Բացի այդ, այս աշնանը սպասվում է Facebook Messenger-ի համակարգչային հավելվածը Windows և iOS օպերացիոն համակարգերի համար։

03.06.2019

Կայքեր, Լուրեր, Facebook