Հայկական Ucraft-ն ընդլայնում է համագործակցության շրջանակները

Ucraft drag and drop տեխնոլոգիայի վրա հիմնված վեբկայքեր պատրաստելու հարթակը սկսել է գործակցել Իդրամ, Ամերիաբանկ և Ինեկոբանկ վճարային համակարգերի հետ։ Դրա շնորհիվ արդեն հնարավոր է կայքում հիմնել առցանց խանութ, վաճառել ապրանքներ կամ ծառայություններ, իսկ օգտատերերը կարող են վճարումներ կատարել՝ կցելով իրենց քարտային/վիրտուալ հաշվեհամարները։

Ապագայում նախատեսվում է ընդլայնել հայաստանյան գործընկեր-բանկերի ցանկը և ավելի հեշտացնել օնլայն գնումներ կատարելը տեղական շուկայում։

Հիշեցնենք, որ Ucraft-ը հիմնադրվել է 2014 թ.-ին և հայկական ՏՏ ոլորտի առաջատարներից մեկն է, իսկ սույն կայքը ևս պատրաստված է Ucraft-ով։

 

07.06.2019

Լուրեր, Կայքեր