Հայկական կայքեր, որոնք կտրամադրեն համեղ բաղադրատոմսեր

Սիրում եք պատրաստել, սակայն չե՞ք կողմնորոշվում, թե այսօր որ ուտեստը կարելի է փորձել կամ ձեռքի տակ չունեք բաղադրատոմսե՞ր։ Ահա այս կայքերի ցանկը կօգնի ձեզ այդ հարցում։

 

Xohanoc.am

Կայք, որտեղ կան տարատեսակ կատեգորիաներ ու նույնիսկ պատրաստելու գործընթացի վերաբերյալ հոլովակներ։

 

Cooks.am

Կայքն աչքի է ընկնում իր մատչելի ինտերֆեյսով։ Այստեղ շատ հեշտ է գտնել ցանկալի ուտեստի բաղադրատոմսը։ Կարող եք տեղեկություն ստանալ նաև խոհարարական սարքերի մասին, սակայն տեսանյութեր չկան։

 

Xohanoc.info

Այստեղ նույնպես շատ հեշտ է որոնում կատարելը, կան տարբեր բաղադրատոմսեր, սակայն ոչ հոլովակներ։

 

Recipes.am

Նույնպես բաղադրատոմսերով հարուստ կայք է, իսկ հոլովակներ ոչ միշտ են առկա։

 

Armmenu.com

Կայքն աչքի է ընկնում բաղադրատոմսերի բազմազանությամբ և աշխարհի տարբեր երկրների խոհանոցներին բնորոշ ուտեստների առկայությամբ։

 

Բոլոր կայքերն էլ յուրովի լավն են, հարուստ նկարներով և բաղադրատոմսերով։

23.03.2019

Խորհուրդներ, Կայքեր