Հայկական այբուբենի առեղծվածը. իսկ դուք գիտեի՞ք

Հայկական այբուբերը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից 405թ.-ին։ Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից է, այն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և ձևավորում է առանձին ճյուղ։

The Armenian Alphabet at the Melkonian Educational Institute in Nicosia, Cyprus

 

Հայկական այբուբենն ունի առեղծված, որը քչերը գիտեն։ Դա այբուբենի կապն է քիմիական պարբերական համակարգի հետ, որը հրատարակվել է 1869թ.-ին ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեեվի կողմից։

Հայերենի յուրաքանչյուր տառ համապատասխանում է որոշակի թվի։ Գումարելով այդ թվերը ոսկի, պղինձ, արծաթ, երկաթ, անագ, կապար, սնդիկ տարրերին համարժեք բառերում, մենք ստանում ենք տվյալ տարրի համարը պարբերական համակարգում։

 

Սակայն դժվար թե Մեսրոպ Մաշտոցն իմանար այդ ամենի մասին, սա պարզապես պատահականություն է կամ «հրաշք» կամ էլ Մաշտոցը տառերը ստեղծելիս առաջնորդվել է որոշակի տրամաբանությամբ։

18.06.2019

Փաստեր