Համաշխարհային բջջային կոնգրեսում ներկայացված ամենաազդեցիկ սարքերը

 

Բջջային համաշխարհային կոնգրեսը (Mobile World Congress) բջջային հեռախոսների տարվա ամենամեծ կոնգրեսն է։ 2019թ. Բջջային համաշխարհային կոնգրեսը սկսվել է Բարսելոնայիում փետրվարի 25-ին և կտևի մինչև փետրվարի 28-ը։

Այս ընթացքում մի քանի հեղափոխական ու նորարարական սմարթֆոն արդեն հասցրել են գրավել համաշխարհային տեխնոմանների ուշադրությունը՝ տարածվելով նաև հանրության շրջանում։ Դե ինչ, եկեք տեսնենք, թե որ սարքերն են մեծ իրարանցում առաջացրել։

 

Huawei Mate X։ Կոնգրեսի ամենաազդեցիկ սմարֆոններից մեկն է Huawei-ի ծալվող սմարթֆոնն իր 5G կապով և գեղեցիկ դիզայնով։

Microsoft HoloLens 2: Այս սարքը նրանց համար է, ովքեր ընդլայնված իրականության  (augmented reality, AR) սիրահար են և այդ աշխարհում փնտրում են նոր զգացողություններ։

LG DualScreen: LG-ն առաջարկել է ծալվող սմարթֆոնի այլընտրանքային տարբերակ՝ երկեկրան սմարթֆոն։

Nokia 9 PureView: Այս սմարթֆոնի մասին ևս խոսվել է, այն առաջին հինգ տեսախցիկանի սմարթֆոնն է, որի տեսախցիկներից յուրքանչյուրը կատարում է առանձին գործառույց՝ ստանալու որակյալ ու պրոֆեսիոնալ լուսանկարներ։

Sony Xperia 1։ Sony-ին սմարթֆոնների էկրանների ապագան տեսնում է 21:9 հարաբերակցությամբ։ Բավական երկար էկրանով սմարթֆոնը թույլ կտա դիտել ֆիլմեր, սակայն կասկածի տակ է դրված սմարթֆոնի պրակտիկությունը։

Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։

27.02.2019

Smartphones, Tablets