Կարելի՞ է հեռախոսը ողջ գիշեր թողնել լիցքավորման և ինչպե՞ս ճիշտ լիցքավորել այն

Հաճախ հեռախոսն ուշ ժամի դնում ենք լիցքավորման, մոռանում այդ մասին և այդպես թողնում ամբողջ գիշեր։ Կարելի՞ է արդյոք նման կերպ վարվել։

Լիցքավորիչների արտադրությամբ զբաղվող Farbe Technik-ի տնօրեն Շեյն Բրոսկին ասում է, որ հեռախոսը ողջ գիշեր լիցքավորման թողնելը կտրուկ վնաս չի հասցնի սմարթֆոնին։ Այն բավական խելացի է և երբ ամբողջությամբ լիցքավորվում է, դադարում է հոսանք ստանալ՝ պաշտպանելով սմարթֆոնը գերլիցքավորումից։

Այնուամենայնիվ, սմարթֆոնը ողջ գիշել լիցքավորման թողնելու արդյունքում կարող է աստիճանաբար կարճանալ մարտկոցի կյանքը։ Լիցիում-իոնային մարտկոցները կարող են վնասվել, եթե սմարթֆոնը ենթարկվի բարձր ջերմաստիճանի։ Եթե հեռախոսի վրա պատյան կա և այն պահում է տաքությունն իր մեջ, դա կհանգեցնի մարտկոցի ջերմաստիճանի բարձրացմանը և բջջի օքսիդացմանը։ Դրա արդյունքում կկրճատվի մարտկոցի կյանքի տևողությունը։ Այդ պատճառով հեռախոսը լիցքավորման դնելիս նա խորհուրդ է տալիս գիշերներն անպայման հանել պատյանը։

Ինչպե՞ս ճիշտ լիցքավորել սմարթֆոնը

Ըստ նրա՝ հեռախոսը պետք է լիցքավորել 50-ից 80 տոկոս։ Դա լիցքավորված իոններին թույլ է տալիս աշխատել և պաշտպանել մարտկոցի կյանքը։ Օրվա ընթացքում կարճ ժամանակով լիցքավորելը իոններին կտա բավական քանակությամբ էներգիա։ Դա ավելի ճիշտ է, քան օրվա մեջ մեկ անգամ հարյուր տոկոսով լիցքավորելը։ Այդպես մարտկոցի կյանքն ավելի երկար կլինի։ Նա նաև խորհուրդ է տալիս չսպասել մարտկոցի զրո տոկոսին հասնելուն և լիցքավորել ավելի վաղ։

Ինչպես նաև չմոռանաք, որ հեռախոսը պետք է լիցքավորել միայն օրիգինալ լիցքավորինչներով։ Ոչ օրիգինալ ու էժանագին լիցքավորիչները խիստ վնասում են հեռախոսի մարտկոցը։

29.03.2019

Խորհուրդներ, Ինչպե՞ս