Կարելի՞ է լվանալ ջրադիմացկուն սմարթֆոնը

Նորագույն սմարթֆոնները սովորաբար նաև ջրադիմացկուն են լինում, սակայն դա հաճախ շփոթեցնում է մարդկանց։ Նրանք չարաշահում են դա, և արդյունքում սմարթֆոնը փչանում է։ Կարելին ու չի կարելին պարզենք հիմա։

Ջրադիմացկունությունը հաճախ շփոթում են ջրակայունության հետ, սակայն դրանք երկու տարբեր հատկանիշներ են։ Ջրադիմացկունության դեպքում սմարթֆոնը խոցելի է որոշակի մակարդակում, և կան դիմացկունության որոշ աստիճաններ։ Իսկ ջրակայունության դեպքում սմարթֆոնը բացարձակապես պաշտպանված է։

Շատ սմարթֆոններ ունեն ջրադիմացկունության “IP”- Ingress Protection գնահատական, և դա սարքերի պաշտպանության ընդունված գնահատական է։

Գնահատման այս համակարգը մշակվել է Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի կողմից և սահմանվում է IEC 60529 ստանդարտում։ Գնահատականը բաղկացած է երկու թվից՝ առաջինը վերաբերում է պինդ առարկաների նկատմամբ դիմացկունությանը, և որքան մեծ լինի այդ թիվն այնքան լավ։

Իսկ երկրորդ թիվը վերաբերում է ջրադիմացկունությանը, և կրկին որքան մեծ լինի այդ թիվն, այնքան ավելի լավ։

Ջրադիմացկունության ամենաբարձր մակարդակը IPX7 կամ X8-ն է, սակայն անգամ այդ մակարդակում ջրի մեջ սարքը սուզելու չափը սահմանափակ է՝ 1 մետր և որոշակի ժամանակահատված։

Ուստի, եթե ձեր սմարթֆոնն ունի IPX6 և ավելի ցածր գնահատական, ապա պետք է այն հնարավորինս հեռու պահել ջրից։

Նաև պետք է հաշվի առնել, որ այս ստանդարտները նախատեսված են միայն թարմ ու մաքուր ջրի համար։ Օրինակ՝ լողավազանում առկա քլորը կարող է որոշ ժամանակ հետո խնդիրներ առաջացնել։

Ահա, թե ինչպես պետք է վարվել ջրադիմացկուն սմարթֆոնների հետ։

  • Լողավազանից հետո մաքուր ջրով լվացեք սմարթֆոնը՝ քլորից մաքրելու համար, սակայն չօգտագործեք որևէ մաքրող միջոց
  • Խուսափեք աղի կամ տաք ջրից։
  • Կտորով չորացրեք սմարթֆոնը
  • Խուսափեք տաքությունից, սաունաներից, ֆենով չորացնելուց և այլն
  • Մաքուր պահեք հեռախոսի անցքերը, կեղտը կարող է վնասել միակցիչները

 

Ամեն դեպքում հիշեք, որ ձեր սմարֆոնը լողանալու խաղալիք չէ, այն ունակ է որոշակի ժամանակ ու որոշակի պայմաններում մնալ ջրում և այլն էլ միայն մաքուր ջրում։

30.04.2019

Smartphones