Կայքեր, որոնք կօգնեն սովորել Python ծրագրավորման լեզուն անվճար

Python ծրագրավորման լեզվի մասին արդեն խոսել ենք։ Այն մեր օրերում բավական տարածված է, բայց որ ամենակարևորն է, շատ հեշտ է սովորել։ Դե ինչ, պարզենք, թե որտեղ կարող ենք սովորել այս լեզուն անվճար։

 

Cybrary.it

Այս կայքը կօգնի սովորել լեզուն և իմանալ, թե ինչպես կարելի է այն օգտագործել կիբեր անվտանգության ոլորտում։

 

www.sololearn.com

Այստեղ այլ լեզուներ ևս կարող եք սովորել՝ C++, Javascript, HTML և այլն։ Այն նաև ունի իր հավելվածը։

 

MIT OCW

Կայքում գրանցվելու կարիք չկա։ Այն բաց աղբյուր է իր բոլոր դասընթացներով։

 

EDX.org

Հիանալի վեբկայք է, պետք է պարզապես գրանցվել և որոնել Python լեզուն։ Նրանք տրամադրում են նաև վկայական։

 

CodeCademy

Այստեղ կարող եք սովորել լեզուն պրակտիկ մակարդակում։ PRO-ն վճարովի պլան է, որի շնորհիվ մուտք կունենաք պրոյեկտի բովանդակություն։

 

Automate the Boring Stuff with Python

Այս կայքը հինալի է հատկապես սկսնակների համար։

 

 

 

12.03.2019

Խորհուրդներ, Ծրագրավորում , Ուսուցում