Կայքեր, որոնք կօգնեն պարզել ձեր ինտելեկտի գործակիցը՝ IQ-ն


 

Երբևէ ձեզ հետաքրքրե՞լ է, թե որքան է ձեր IQ-ն։ Դա շատ հեշտ է պարզել IQ թեստերի օգնությամբ։ Այս կայքերը  տարբեր հարցերի միջոցով 10–60 րոպեում կօգնեն ստանալ անհրաժեշտ պատասխանը։

Միջին IQ միավորը 100 է, իսկ 120-ից ավելին համարվում է բարձր։ 70-ից ցածրն արդեն լավ ցուցանիշ չէ։ Դե ինչ, սկսենք։

 

Free-IQTest.net's Free IQ Test

 

Կայքն անվճար է, պարզապես պետք է լրացնեք ձեր տվյալները և սկսեք։ 20 ընտրովի հարցից բաղկացած թեստ է, իսկ ժամացույցը կչափի ձեր արագությունը։

 

Brain Metrix's Free IQ Test
 

Թեստն ունի 20 հարց, իսկ վերջում կցուցադրվի ձեր միավորը։

 

Free IQ Test at See My Personality
 

Շատ արագ թեստ է, և առկա է ժամային սահմանափակում յուրաքանչյուր հարցի համար։ Թեստը բաղկացած է տարբեր բաժիններից՝ հիշողություն, ընկալում, տրամաբանություն և այլն։

 

Free IQ Test at FunEducation
 

Թեստը բաղկացած է 43 հարցից և չունի ժամային սահմանափակում։ Նույնպես առկա են տարատեսակ բաժիններ։

 

Free IQ Test at FreeIQTest.info
 

Այս թեստը բաղկացած է 20 հարցից, իսկ արդյունքները կախված են նաև ձեր արագությունից։ Վերջում կսանաք ձեր միավորն ու նկարագիրը։

 

Հիշեցնենք, որ բոլոր թեստերն անվճար են։

02.05.2019

Կայքեր