Կայքեր, որոնք կօգնեն մաթեմատիկական հաշվարկներում

Հաճախ մեզ անհրաժեշտ է արագ ստանալ մաթեմատիկական խնդիրների լուծումը։ Մաթեմատիկական հաշվարկները կարելի է հեշտ ու արագ կատարել տարբեր վեբկայքերի օգնությամբ, սակայն դպրոցականներին խորհուրդ է տրվում մտածել ու տրամաբանել՝ նախքան խնդիրներն արագ-արագ համակարգչով լուծելը։ Ամեն դեպքում, տեսնենք, թե որ կայքերը կարող են օգնել տարբեր հաշվարկներում։

 

Symbolab.com

Կարող եք մուտքագրել խնդիրը, սեղմել ‘Go’ և ստանալ պատասխանը։ Իսկ սեղմելով ‘See more’ կարող եք տեսնել խնդիրների տեսակը, որոնք լուծելի են տվյալ կաքում։

Quickmath.com

Այս կայքում ամեն ինչ ավելի պարզ է։ Նորից վերևից կամ ձախ կողմից կարող եք ընտրել, թե ինչ խնդիր եք ցանկանում լուծել, ապա մուտքագրել այն և ստանալ պատասխանը։

Cymath.com

Այս կայքն ամենապարզն է իր ինտերֆեյսով։ Սեղմելով ‘Choose topic’ կարող եք ընտրել խնդրի տեսակը, ապա մուտքագրել այն համապատասխան դաշտում։

 

Ռուսերենով

Matcabi.net

Այս կայքն անում է նույն գործողությունները, բայց ռուսերենով։ Քանի որ շատ օգտատերեր չեն տիրապետում անգլերենին, կարող են օգտվել այս կայքից։ Կայքում կա նաև տեսական հատված, որտեղ բացատրվում են տարբեր մաթեմատիկական թեմաներ։

01.04.2019

Խորհուրդներ, Կայքեր