Կայքեր, որոնք կօգնեն դառնալ որակի ապահովման մասնագետ՝ QA

Ծրագրավորման դարում ծրագրի որակը ստուգելը նրա անբաժան մասն է կազմում։ QA-quality assurance՝ որակի ապահովում, ահա թե ինչպես է կոչվում կոդը թեստավորելու մասնագիտությունը։ Չէ՞ որ առանց թեստավորման ծրագիր թողարկելը կարող է խիստ վատ հետևանքներ ունենալ իր բացթողումներով հանդերձ։

Ինչպե՞ս դառնալ այսպես կոչված ծրագիր թեստավորող կամ ծրագրի որակի ապահովման մասնագետ։ Ո՞ր կայքերը կօգնեն ստանալ պահանջված ու բարձր վարձատրվող այդ մասնագիտությունը։ Բարեբախտաբար, նման կայքեր շատ կան։

 

uTest

 

Առաջատար կայք է, որտեղ դասըթնացներն անվճար են։ Կարող եք բարելավել ձեր հմտությունները կայքում առկա նախագծերը թեստավորելով։

 

Fromdev

 

Այստեղ կգտնեք պրակտիկ ուղեցույցներ վեբ հավելվածների թեստավորման վերաբերյալ։  

 

Udemy

 

Առկա տարբեր բաժիններում կգտնեք նաև ծրագրեր թեստավորելու դասընթացներ։ Առկա են անվճար, ինչպես նաև վճարովի դասեր։

 

Software Testing Help

 

Այս կայքում կգտնեք ծրագրեր թեստավորելու և որակը երաշխավորելու վերաբերյալ տարատեսակ բաժիններ։ Առկա են թեստավորման գործիքների և եղանակների մասին բազմաթիվ նյութեր։

 

Google Testers Blog

 

Google-ն այստեղ կիսվում է իր իսկ թեստավորողների փորձով։ Սովորելու հիանալի աղբյուր է։

 

YouTube-ում

Եթե ցանկանում եք ծրագրի թեստավորում սովորել հոլովակների տեսքով, ապա հետևեք այս ալիքներին։

 

Guru99

 

Այս ալիքում բացի տվյալ բաժինն, առկա են նաև այլ տարբեր դասընթացներ դիզայնի, ծրագրավորման մասին և այլն։

 

Software Testing Step-by-Step

 

Հիանալի աղբյուր է՝ ամբողջությամբ նվիրված ծրագրի թեստավորման դասընթացներին։


 

Սկիզբը միշտ բարդ է, բայց հանուն ձեր ապագայի գնացեք մինչև վերջ։ Չմոռանաք անցնել հղումներով։


 

29.04.2019

Կայքեր, Ծրագրավորում