Կայքեր, որոնք կօգնեն անվճար սովորել Photoshop

Adobe Photoshop-ը նկարներ խմբագրելու այն ծրագրերից է, որը երբեք չի հնանում և միշտ մեծ պահանջարկ ունի։ Բացի այդ, այն նաև կարևոր ծրագիր է դիզայներների կամ դիզայներ դառնալ ցանկացողների համար։ Դե ինչ, եկեք տեսնենք, թե որտեղից կարող ենք ծովորել ծրագիրն անվճար։

 

Adobe Photoshop Tutorials

Այստեղ ներկայացվում են վիդեո դասընթացներ անմիջապես աղբյուրից և հասանելի են անվճար։

 

Phlearn

Այս կայքում վիդեո դասընթացները հիմնականում անվճար են, սակայն կարող եք բաժանորդագրվել նաև ավելին իմանալու համար։ Դասընթացները բավական արդյունավետ ու մանրամասն են։

 

Udemy

Այստեղ հասանելի են նաև վճարովի դասընթացներ, սակայն կան Photoshop-ին վերաբերող բազմաթիվ անվճար տարբերակներ։

 

GCF LearnFree.org

Այս անվճար դասընթացները բաղկացած են 10 մասից, որոնք սկսնակներին կօգնեն սովորել ծրագիրը։

 

Photoshop Essentials

Այստեղ դասընթացներին են միացված նաև YouTube-յան հոլովակներ։

 

Photoshop-master.ru

Այս կայքը ռուսերենով սովորել ցանկացողների համար է։ Նույնպես շատ արդյունավետ աղբյուր է Photoshop սովորելու համար։

 

Չմոռանաք անցնել հղումներով։

19.03.2019

Խորհուրդներ, Կայքեր, Photoshop