Կայքեր, որոնք երեխաներին կօգնեն սովորել անգլերեն

Ցանկանում եք, որ ձեր երեխան անգլերեն սովորի տանը և ինքնուրու՞յն։ Այո, համացանցը հրաշքներ է գործում։ Եկեք տեսնենք, թե որոնք են անգլերեն սովորելու լավագույն կայքերն՝ ըստ երեխայի տարիքի։

 

3-5 տարեկան

 

YouTube-ում անգլերեն սովորելու լավագույն ալիքներից է Super Simple Songs-ը և The Singing Walrus-ը։ Այդ տարիքում լսելով սովորելն ավելի ճիշտ ու արդյունավետ է։

CBeebies վեբկայքը ևս կօգնի անգլերեն սովորել տարբեր ինտերակտիվ խաղերի միջոցով։

 

6-8 տարեկան

 

Learn English Kids-ը British Council-ի կողմից ներկայացված հիանալի կայք է այդ տարիքում անգլերեն սովորելու համար։

ESLgamesplus-ը մեկ այլ հիանալի տարբերակ է՝ տարատեսակ ինտերակտիվ խաղերով ու գլուխկոտրուկներով։

 

9-11 տարեկան

 

Այս տարիքում ավելի պրոֆեսիոնալ Cambridge Funland կայքը կօգնի ամրապնդել և բարելավել անգլերենի գիտելիքները։ Դասընթացները տարբեր են, առկա են թեստեր և տարատեսակ առաջադրանքներ։


 

26.04.2019

Կայքեր