Ծրագրավորման 8 ամենապահանջված լեզուները 2019 թ.-ին

Այսօր ամենապահանջված և ամենաարագ զարգացող մասնագիտություններից է ծրագրավորումը, և շատերը, որոնք ցանկանում են տիրապետել մասնագիտությանն, ունեն խորհրդի կարիք. ո՞ր լեզուն է արդիական։ Տարբեր ուսումնասիրություններ կատարելով և հայաստանյան պահանջները հաշվի առնելով՝ առանձնացրել ենք այն լավագույն լեզուները, որոնք ձեզ հաստատ կօգնեն կառուցել խոստումնալից կարիերա։

 

Python

Python-ն անկասկած գլխավորում է ցանկը։ Շատերն են համաձայն, որ այս լեզուն պետք է սկսել սովորել կարիերայի սկզբում։ Այն արագ, հեշտ կիրառելի լեզու է, որն օգնում է ծրագրավորել վեբ հավելվածներ։ Python-ով են ծրագրավորվել YouTube-ն, Instagram-ը, Pinterest-ը և այլն։ Բացի այդ ծրագիրը մեծ տարածում ունի ստարտ-ափերի շրջանում, հետևաբար, այն սովորելն անհրաժեշտություն է լավ աշխատանք ունենալու համար։ Ահա, թե որքան հեշտ է այն աշխատում՝

print “Hello World!"
Բարդության մակարդակը: Լավագույնն է սկսնակների համար, հեշտ է։

Աշխատանքային հնարավորությունները։ Շատ մեծ։

 

Java

Java-ն նույնպես մեծ տարածում ունի մեծ կազմակերպություններում։ Այն նաև մեծ կիրառություն ունի Android հավելվածներ ծրագրավորելիս։ Դե իսկ մեր օրերում յուրաքանչյուր բիզնես պետք է ունենա սեփական Android հավելվածը։

Բարդության մակարդակը: Միջին բարդության։

Աշխատանքային հնարավորությունները։ Շատ մեծ։

 

C/C++

C/C++-ը ծրագրավորման հիմքն է։ Գրեթե բոլոր օպերացիոն համակարգերը, ֆայլային համակարգերը և այլն գրված են դրանով։ Եթե ցանկանում եք լինել համակարգային մակարդակի ծրագրավորող, ապա այս լեզուն շատ կարևոր է սովորել։

Այն շատ արագ ու կայուն լեզու է, որը տրամադրում է STL – Standard Template Library՝ այսինքն ալգորիթմների, տվյալների կառուցվածքի և այլնի պատրաստի գրականություն և նյութեր։

Բարդության մակարդակը: Միջին բարդության, 5-ից 3։

Աշխատանքային հնարավորությունները։ Միջին։

 

JavaScript

JavaScript-ը  “frontend” ծրագրավորման լեզու է։ Այն հիմնականում օգտագործվում է նախագծելու ինտերակտիվ frontend հավելվածներ։ Օրինակ՝ երբ սեղմում եք որևէ կոճակի վրա և այն փոփափի տեսքով բացվում է, դա արված է JavaScript-ով։

Բարդության մակարդակը: Հեշտ է սովորել։

Աշխատանքային հնարավորությունները։ Մեծ։

 

Swift

Swift-ը հիմնականում օգտագործվում է iOS հավելվածներ ծրագրավորելու համար։ Ինչպես գիտենք՝ iOS հավելվածները նույնպես մեծ տարածում ունեն և առանց դրանց չենք կարող հավելվածներ ունենալ, օրինակ, iPhone-ի համար։

Բարդության մակարդակը: Միջին։

Աշխատանքային հնարավորությունները։ Մեծ։

 

PHP

PHP-ն backend ծրագրավորման համար է։ Նա, ով ցանկանում է աշխատանք կայուն և ոչ ստարտ-ափ կազմակերպությունում, այս լեզուն կարևոր է սովորել։ Այն բավական մրցակցային  և պահանջված է։

Բարդության մակարդակը: Միջին։

Աշխատանքային հնարավորությունները։ Մեծ։

 

C#

C#-ն Microsoft-ի կողմից մշակված լեզու է, որը մեծ օգտագործում ունի backend ծրագրավորման մեջ, խաղեր ծրագրավորելիս և այլն։

Բարդության մակարդակը: Միջին։

Աշխատանքային հնարավորությունները։ Միջինից։

 

MATLAB

MATLAB-ը տվյալների վերլուծության վիճակագրական գործիք է։

Բարդության մակարդակը: Միջին։

Աշխատանքային հնարավորությունները։ Միջին։

 

 

Ցանկը կազմվել է տարբեր հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքում։ Եթե ունեք ձեր կարծիքն, ապա սիրով պատրաստ ենք ծանոթանալ ձեր ցանկին։

Կարդացեք նաև «Ծրագրավորում սովորելու լավագույն կայքերը»։

11.03.2019

Խորհուրդներ, Ծրագրավորում