Ծրագրավորման առաջին քայլեր. որտե՞ղ սովորել HTML

Ծրագրավորող դառնալու ճանապարհն անցնում է HTML-ով։ Կարևոր չէ անգամ այն սովորել ծրագրավորող դառնալու համար, այն պարզապես ՏՏ ոլորտում հետքրքիր հմտություններ ձեռք բերելու եղանակ է։

Ահա այն կայքերը, որոնք կօգնեն սովորել HTML։

 

Codecademy

Այս կայքի մասին շատ ենք նշել, այն սովորեցնում է ծրագիրը մաս-մաս։ Էկրանը բաժանվում է երկու մասի՝ մեկով կատարում եք քայլերը, մյուսով ցուցադրվում է գործողության արդյունքը։ Սակայն այստեղ չի տրամադրվում վկայական։

 

General Assembly Dash

Այստեղ նույնպես կան դասեր սկսնակների համար։ Այստեղ տրամադրվում է վկայական, առկա են նաև վճարովի դասընթացներ։

 

Lynda.com

Այս կայքում կան հազարավոր թեմաներ, այդ թվում՝ HTML։ Այն սկզբի համար առաջարկում է մի քանի անվճար HTML վիդեո դասընթաց, որից հետո պետք է գրանցվել ամսական տվյալներով։ Այն նաև ունի բջջային հավելված։ Կախված վճարային պլանից՝ կարող եք նաև բեռնել պրոյեկտներ։

 

Team Treehouse

Այն շատ նման է Lynda-ին։ Այստեղ կան ինտերակտիվ գլուխկոտրուկներ, հարց ուղղելու ձևանմուշներ։ Սակայն այս կայքը նույնպես վճարովի է։

 

W3Schools

Ինչպես Codecademy-ն, այս աղբյուրը նույնպես անվճար է և պետք է ցանկության դեպքում միայն 95 դոլար վճարել վկայականի համար։ Այն հիանալի է սկսնակների համար և առաջարկում է տարբեր ինտերակտիվ գործողություններ։

 

Ռուսերեն

Նրանք, ովքեր ցանկանում են սովորել ծրագիրը ռուսերենով, ապա կարող են օգտվել htmlacademy.ru կայքից։ Այստեղ սկզբի դասընթացներն անվճար են, սակայն հետո պետք է վճարել։

Իսկ YouTube-յան դասընթացների համար կարող եք այցելել այստեղ։

 

Ինչպես տեսանք՝ կայքերի մեծ մասը վճարովի է, սակայն հանուն լավ մասնագիտության և լավ կարիերայի արժե որոշակի գումար ծախսել, իսկ եթե ոչ, ապա օգտվեք նշված անվճար կայքերից։ Կայքերի վճարային տվյալները նշված չեն, քանի որ դրանք փոփոխական են ու տարբեր՝ կախված վճարային պլանից։

21.03.2019

Խորհուրդներ, Ծրագրավորում