Ծրագիրը մարդու ձայնը լսելով ստեղծում է նրա դեմքը

AI Listened to People's Voices. Then It Generated Their Faces.

 

Երբևէ ձեր ներսում ստեղծե՞լ եք ինչ-որ մեկի մտավոր պատկերը՝ պարզապես լսելով նրա ձայնը։ Արհեստական բանականությունն այսուհետ կարող է դա անել՝ ստեղծելով մարդու թվային դիմանկարը՝ հիմնվելով նրա ձայնի վրա։

Ծրագիրը կոչվում է Speech2Face և մտածում է մարդու ուղեղի նման։ Այն չի ստեղծում կոնկրետ անձի դեմքն, այլ միջին տեսք ունեցող դեմքեր։ Ծրագիրն օգտագործում է զրույցի ընթացքում խոսողի սեռատարիքային ու էթնիկ առանձնահատկությունները մատնանշող հատվածները և գեներացնում նրա դեմքը։

Ծրագրի ստեղծած դեմքերն ամբողջովին ճշգրիտ չեն, սակայն նրանք կարողանում են արտացոլել խոսողի տարիքը, սեռը և էթնիկ պատկանելությունը։

Այնուամենայնիվ, ծրագիրը կարող է սխալ պատկեր ստեղծել, երբ, օրինակ, չինացին խոսի անգլերեն կամ հակառակը։

Նկարում կարող եք տեսնել մարդու իրական դեմքը և ծրագրով ենթադրաբար գեներացված դեմքը։

14.06.2019

Լուրեր, Կայքեր