Լիցիում-իոնային մարտկոցի հեղինակը նոր գերարդյունավետ մարտկոց է ստեղծել

Ջոն Գուդինաֆը՝ լիցում-իոնային մարտկոցի հեղինակն, այժմ  94 տարեկան է և հանդես է եկել նոր ու հեղափոխական մարտկոցով։ Նա և Մարիա Հելենա Բրագան ստեղծել են էժանագին, բայց ապահով ու ամուր մարտկոց, որն ավելի արդյունավետ է, քան մեծ տարածում ունեցող լիցիում-իոնային մարտկոցը։

Նոր մարտկոցն օգտագործում է նատրիումով կամ լիցիումով պատված ապակե էլեկտրոլիտ, որը լիցիում-իոնային մարտկոցից երեք անգամ ավելի հզոր է։ Այն նաև լիցքավորվում է րոպեների, այլ ոչ թե ժամերի ընթացքում և աշխատում է տաք ու սառը եղանակային պայմաններում ( -20 - 60 աստիճան ցելսիուս)։ Թեստերը ցույց են տվել, որ մարտկոցն ունի լիցքավորման 1,200 շրջափուլ, որն ավելի շատ է, քան լիցիում-իոնային մարտկոցի շրջափուլերի քանակը։ Իր տեխնոլոգիայի շնորհիվ մարտկոցը նաև ավելի անվտանգ է։

Մարտկոցի հեղինակը պնդում է, որ այս նորույթը կլուծի ժամանակակից մարտկոցների խնդիրները։ Նույն տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաև արևի ու քամու էներգիայով աշխատող համակարգերում, ինչպես նաև մեծապես կկիրառվի էլեկտրական մեքենաներում։

07.04.2019

Կայքեր