Ի՞նչ սպասել Apple-ից մարտի 25-ին կայանալիք միջոցառմանը

 

Մարտի 25-ին Ստիվ Ջոբս թատրոնում Apple-ն անցկացնելու է միջոցառում, որը հիմնականում նվիրված է լինելու ծառայությունների ներկայացմանը։

Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսանյութերի հեռարձակման սեփական ծառայությունը։ Գաղտնիք չէ, որ Apple-ն աշխատում էր օրիգինալ բովանդակությամբ իր իսկ հեռարձակման ծառայության վրա, որը նման կլինի Netflix-ին։ Այն կունենա դրամաներ, կոմեդիաներ, երեխաների համար հաղորդումներ և այլն։

Սակայն ըստ Bloomberg-ի՝ Apple-ը չի հիմնվի միայն սեփական բովանդակության վրա, բայց հաստատ է, որ Netflix-ը չի միանա այս ծրագրին և մրցակցությունը թեժ կլինի։

Apple-ի ավագ փոխտնօրեն Էդի Քյուն նշել է, որ պետք չէ սպասել սպորտային հեռարձակումների, քանի որ ընկերությունը հետաքրքրված չէ լիցենզավորել սպորտային բովանդակության տեսանյութեր։

Նույնիսկ ընկերությունը ցանկանում է տեսանյութերը տրամադրել անվճար՝ գրավելու ավելի շատ մարդկանց։ Սակայն վճարային մոդելը դեռ հայտնի չէ։

Հաջորդ կարևոր նորությունը նորություններին բաժանորդագրվելու ծառայությունն է։ Նոր ծառայության էությունը կայանում է նրանում, որ օգտատերերը կարող են բաժանորդագրվել ընկերության News հավելվածին և ընթերցել տարբեր պարբերականների նյութեր՝ The New York Times, Washington Post և Wall Street։ Սակայն, ըստ Wall Street-ի՝ նրանք դեռ երկմտում են միանալ դրան, քանի որ Apple-ը կվերցնի ծառայության եկամտի կեսը։

Եվ վերջապես, Apple-ը կարող է թողարկել սեփական բանկային քարտը, որի մասին խոսել ենք այստեղ։

Դե ինչ, տեսնենք, թե այս սպասելիքներից որոնք կիրականանան։

23.03.2019

Apple, Նորություններ