Ի՞նչ է USB-C-ն և ինչի՞ համար է այն

USB-C-ն ոլորտի ստանդարտներին համապատասխանող միակցիչ է՝ նախատեսված տվյալների և էներգիայի փոխանցման համար։ Այն պատրաստվել է այն ընկերությունների խմբի կողմից, որը մշակել և վավերացրել է USB-ն։ Ավելի քան 700 ընկերություն է ընդգրկված այդ խմբում՝ ներառյալ Apple, Dell, HP, Intel, Microsoft և Samsung ընկերությունները։  Այդ պատճառով էլ USB-C-ն համատարած է գրեթե բոլոր համակարգիչներում։

Այն ավելի բարակ է, քան USB-ն և ի տարբերություն նրա՝ կարող է միանալ բոլոր կողմերով։ Այս տեսակի լարերը երկու ծայրից ունեն նույն բնիկը, ինչը նույնպես ավելի է հեշտացնում նրա կիրառությունը։

Ներկայումս նման տեսակի միակցիիչներն ավելի մեծ տարածում են գտնում, և շատանում են նրանց համար նախատեսված անցքեր ունեցող համակարգիչներն ու սարքերը։

26.04.2019

Համակարգիչներ