Ինչպիսի՞ն է Facebook-ի կրիպտոարժույթը

Facebook-ի սեփական կրիպտոարժույթը՝ Libra-ն,  խոստացածից շատ չուշացավ. այն արդեն ներկայացվել է։ Գնել, իհարկե, դեռ հնարավոր չէ, սակայն 2020 թվականից հնարավոր կլինի գնել և պահպանել այն օնլայն դրամապանակում՝ Calibra-ում։

Ինչպես նախկինում նշվել էր՝ արժույթը թույլ կտա վճարումներ անել սոցցանցի ներսում։ Facebook-ի հետ սկսել է համագործակցել 27 ընկերություն՝ այդ թվում Visa և Mastercard վճարային համակարգերը, սակայն առաջատար Apple, Google, Amazon և Microsoft ընկերությունները դեռ այդ կազմում չկան։

Արժույթը հնարավոր կլինի նաև նամակի նման հեշտ ու արագ ուղարկել այլ օգատերերի, իսկ գործարքների համար պահվող միջնորդավճարները շատ ցածր կլինեն։

21.06.2019

Լուրեր