Ինչպե՞ս Windows 10-ն օգտագործել պլանշետի ռեժիմով

Windows 10-ի պլանշետի ռեժիմը հիանալի է այն համակարգիչների համար, որոնք ունեն նաև սենսորային էկրան, սակայն դա պարտադիր նախապայման չէ։ Նման ինտերֆեյս կարելի է ունենալ նաև առանց դրա։ Նման ռեժիմում մենյուն ավելի պարզ է և խոշոր։ Հնարավոր է այն ավելի հարմար լինի օգտվելու համար։ Դե ինչ, եկեք պարզենք՝ ինչպես կարելի է ակտիվացնել այն

Նախ և առաջ, Start Menu-ից սեղմեք Settings։

Ընտրեք System։

Ձախից ընտրեք Tablet mode-ը։

Ակտիվացրեք "Make Windows more touch-friendly . . ." գործառույթը, իսկ նորից դեսքթոփ ռեժիմ գնալու համար կարող եք անջատել այն։

Վերջում կարող եք "When this device automatically switches"  մնեյուից ընտրել "Don't ask me and always switch" տարբերակը, եթե ցանկանում եք, որ Windows 10-ն առանց հուշելու անցում կատարի այդ ռեժիմին։

Պլանշետի ռեժիմը կարելի է ակտիվացնել նաև նկարում նշված պարզ քայլերին հետևելով։


 

10.04.2019