Ինչպե՞ս WhatsApp-ն օգտագործել համակարգչով

WhatsApp-ի մասին գիտեն գրեթե բոլորը։ Այն նամակագրության հավելված է, որը թույլ է տալիս անվճար ուղարկել նամակներ, ֆայլեր և շատ ավելին։ Ցանկանում եք այն ունենալ նաև համակարգչու՞մ։ Ահա թե ինչ է դրա համար անհրաժեշտ։

Ինչպես գիտենք՝ WhatsApp-ը սմարթֆոնում ու պլանշետում ունենալու համար պետք է հավելվածների շուկայից բեռնել այն, դե իսկ համակարգչի դեպքում դա մի փոքր այլ է։

Հարկավոր է ունենալ հեռախոս, որում կա ձեր WhatsApp հաշիվը։ Մուտք գործեք https://web.whatsapp.com/ և կտեսնեք մեծ QR կոդ։

Այժմ գնացեք ձեր սմարթֆոնի WhatsApp, սեղմեք 'menu' կոճակը կամ ‘settings’ և ընտրեք  WhatsApp web տարբերակը։

Դրանից հետո պետք է սկանավորեք QR կոդը ձեր հեռախոսի տեսախցիկով և կապվեք համակարգչին։ Ահա և վերջ։

05.06.2019

Ինչպե՞ս