Ինչպե՞ս Viber-ում թարգմանել հաղորդագրությունը

Viber հավելվածը բավական մեծ տարածում ունի, այն պարզ է, հարմար ու հեշտ նամակագրության, տեսա և հեռախոսազանգերի համար։ Քչերը գիտեն, որ անմիջապես նրանում կարելի է թարգմանել հաղորդագրությունները, որոնք թարգմանելիս Viber-ն օգտագործում է Google Translate ծրագիրը։ Դե ինչ, եկեք պարզենք, թե ինչ է պետք անել դրա համար։

Նախ բացեք հավելվածը և որևէ մեկի հետ կատարած նամակագրությունը։ Սեղմած պահեք այն նամակի վրա, որը ցանկանում եք թարգմանել։ Դրանից հետո սեղմեք ‘More’, ապա ‘Translate’։ Ահա և վերջ, նամակը կթարգմանվի։

Իսկ եթե ցանկանում եք փոփոխել լեզուն, ապա նորից սեղմեք նամակի վրա, գնացեք ‘More’ ու ‘Language Settings’։ Այնտեղ կարող եք սահմանել աղբյուր և թիրախ լեզուները։

09.04.2019

Ինչպե՞ս