Ինչպե՞ս Viber-ով գրել գաղտնի ու անհետացող նամակ

Իսկ դուք գիտեիք, որ Viber-ով ևս հնարավոր է գրել գաղտնի ու անհետացող նամակ, որը ջնջվում է ավտոմատ։ Այդ գործառույթով նամակագրությունն ավելի գաղտնի ու ապահով կլինի։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է ակտիվացնել այն։

 

Բացեք ծրագիրը և սեղմեք Compose New Chat (+ կոճակը)։

 

 

Ընտրեք կոնտակտը, որի հետ ցանկանում եք գաղտնի նամակագրություն ունենալ։

 

 

Չատի ներսում բացեք մենյուն, որն ունի երեք կետի տեսք։ Եթե ձեզ մոտ չկա այդ երեք կետն, ապա սահեցրեք չատից ձախ, և մենյուն կբացվի։

 

 

Սեղմեք Open Secret Chat։

 

 

Կբացվի առանձին գաղտնի չատ, որի վրա կարող եք ժամանակ դնել և որի համաձայն նամակագրությունն ավտոմատ կջնջվի։ Ահա և վերջ, արդեն ձեր նամակները լիովին գաղտնի կմնան։

 

15.07.2019

Ինչպե՞ս