Ինչպե՞ս iPhone-ով սկանավորել փաստաթղթեր

Դեռ վաղուց iPhone-ը հնարավորություն է տալիս սկանավորել փաստաթղթեր, սակայն քչերը գիտեն այդ մասին։ Դե ինչ, եկեք պարզենք, թե ինչպես է դա արվում։

Նախ և առաջ նշենք, որ սկանավորումը կատարվում է Notes ծրագրի օգնությամբ, որն առկա է բոլոր iPhone-ներում։ Այժմ՝ մնացածը։

  • Բացեք նոր կամ գոյություն ունեցող գրառում (Note)
  • Սեղմեք + նշանը և ընտրեք Scan Documents
  • Պահեք փաստաթուղթը
  • Նկարեք այն
  • Անհրաժեշտության դեպքում կարգավորեք եզրերը և սեղմեք Keep Scan
  • Սեղմեք Save
 

Կարող եք նաև օգտագործել ֆիլտրեր և կատարել այլ փոփոխություններ։

 

Կարգավորումներից պարզապես պետք է ընտրել ցանկալի տարբերակը և վերջ։

11.03.2019

Խորհուրդներ, Ինչպե՞ս