Ինչպե՞ս iPhone-ով կատարել չափագրումներ

iOS 12-ից հետո iPhone-ներում հայտնվել է մի ծրագիր, որը թույլ է տալիս կատարել չափագրումներ։ Այդ հավելվածը կոչվում է Measure։ Հավելվածն աշխատում է ընդլայնված իրականության սկզբունքով և ծառայում է որպես քանոն կամ մետր։

Ի՞նչ է պետք անել հավելվածից օգտվելու համար։ Եթե ձեր սմարթֆոնը iOS 12-ով է աշխատում, ապա պետք է մուտք գործեք Measure հավելված։ Բացելուց հետո կհայտնվի տեսախցիկ, որն ունի հավելյալ գործիքներ։ Չափում կատարելու համար պետք է սեղմեք պլյուս նշանը, ապա տեղաշարժեք սմարթֆոնը, որպեսզի այն կարողանա չափել առարկայի երկարությունը կամ լայնությունը։

 

Մակերեսի չափումներ

 

Առարկայի մակերեսը չափելու համար պետք է սմարթֆոնը պահեք այնպես, որ այն ավտոմատ վերցնի նրա չափերը։

Առկա է նաև Level գործառույթը, որը գտնվում է ներքևի Measure-ի կողքին։ Այն, իր հերթին, թույլ է տալիս չափել որևէ մակերևույթի մակարդակը։

Այնուամենայնիվ, այս հավելվածով կատարված չափագրումները պետք չէ ընդունել որպես լուրջ հիմք։ Այն պարզապես թույլ է տալիս հասկանալ որևէ առարկայի չափերը։

15.04.2019

Ինչպե՞ս