Ինչպե՞ս Facebook-ի ստորին թաքցնել կոնկրետ անձից

Յուրաքանչյուր ստորի, որը ավելացնում եք Facebook-ում, ավտոմատ հայտնվում է նաև Messenger-ում։

Դուք կարող եք ձեր ստորին կիսել Facebook-յան ընկերների, հետևորդների և Messenger-ում չատ ունեցող մարդկանց կամ էլ բոլորի հետ։ Դուք եք կառավարում, թե ով կարող է տեսնել ձեր ստորիները։

Ինչպե՞ս փոխել ստորիների գաղտնիությունը

Ստորիների բաժնում բեռնեք նկար և սեղմեք ‘Share to’։

‘Your Story’ գրառման ներքևից ընտրեք գաղտնիությունը։

  • Public։ Ստորիները տեսանելի են ձեր ընկերներին, հետևորդներին և Messenger-ում չատ ունեցողներին։ Նման դեպքում ստորիներին կարող են պատասխանել միայն ձեր ընկերները։
  • Friends and Connections: Ստորիները կարող են տեսնել Facebook-ի ընկերները և Messenger-ում երբևէ կապ հաստատած մարդիկ։ Այս տարբերակն ընտրելու դեպքում կարող եք ընտրել ‘Hide Your Story From’ տարբերակը՝ ընտրելու, թե ումից եք ցանկանում թաքցնել ձեր ստորիները։
  • Friends Only: Ձեր ստորիները կարող են տեսնել միայն ձեր ընկերները։
  • Custom: Դուք եք ընտրում, թե ովքեր կարող են տեսնել ձեր ստորիները։
  • Hide Story From։ Ընտրում եք, թե ով չպետք է տեսնի ձեր ստորին։

 

Ներքևում կա նաև առանձին ‘Stories you’ve muted’ տարբերակը, որտեղ ցուցադրվում են այն անձինք, ում ստորիները փակել եք ձեզ մոտ և չեք կարող տեսնել դրանք։

22.04.2019

Ինչպե՞ս, Facebook