Ինչպե՞ս օգտվել համակարգչից առանց մկնիկի. կարևոր կոճակներ

Համակարգչի մկնիկը շատ կարևոր է, սակայն ինչպե՞ս օգտվել համակարգչից, եթե այն չի աշխատում կամ վերանորոգվում է։ Պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ բարդ չէ, որքան թվում է։ 

 

Ծրագրեր բացելը

 

Start Menu: Մենյու մտնելու համար սեղմեք Windows կոճակը և կատարեք որոնում։ Կարող եք ուղղորվել նաև սլաքներով։

Taskbar: Սեղմեք Windows կոճակը և որևէ թիվ՝ հավելվածները հերթով բացելու համար։

Desktop: Սեղմեք Windows+D՝ փոքրացնելու բաց ծրագրերը և տեսնելու էկրանը։ Օգտվեք նաև սլաքներից։ Նորից սեղմեք նույն կոճակը՝ նախկին տեսքին վերադառնալու համար։

operate windows without a mouse

 

Այլ շորթքաթեր

 

  • Փակել ծրագիրը: Alt+F4
  • Փոքրացնել պատուհանը: Windows+ներքևի սլաք
  • Մեծացնել պատուհանը: Windows+վերևի սլաք
  • Կիսել էկրանը: Windows+ձախ սլաք կամ աջ սլաք
  • Շարժել պատուհանը:  Սեղմեք և բաց թողեք  Alt+բացատ կոճակը, սեղմեք M, սլաքներով շարժեք և սեղմեք Enter։
  • Փոխել պատուհանի չափը։ Սեղմեք և բաց թողեք Alt+բացատ, սեղմեք S, սլաքներով շարժեք և սեղմեք Enter։
  • Տեղափոխվել բաց պատուհաններում: Alt+Tab

 

operate windows with keyboard

 

Հավելվածներում

 

Սեղմեք Tab կոճակը՝ հավելվածի տարբեր էլեմենտներից օգտվելու համար։ Երբ որևէ կոճակ ընդգծվի, սեղմեք բացատ, որպեսզի այն ակտիվանա։ 

operate windows with keyboard

 

Աջ քլիք անելու համար սեղմեք Shift+F10։ Օգտվեք սլաքներից և Enter կոճակից։

 

Տեքստում աշխատանքը

 

Տեքստում վերև-ներքև գնալու համար սեղմեք Page Up և Page Down կոճակները. 

Կուրսորը շարժելու համար օգտվեք սլաքներից։ Եթե սեղմեք Ctrl և աջ կամ ձախ սլաքներից որևէ մեկը, ապա կգնաք նախորդ կամ հաջորդ բառի սկիզբ։ Եթե սեղմեք Ctrl և վերև կամ ներքև սլաքներից որևէ մեկը, ապա կգնաք նախորդ կամ հաջորդ պարագրաֆ։

Տեսքտը նշելու համար սեղմեք Shift և սլաքները։ 

 

Մկնիկի կուրսորը ստեղնաշարով

 

Եթե ցանկանում եք ստեղշարը վերածել մկնիկի, ապա պետք է օգտվեք Windows-ի Mouse Keys գործառույթից։ 

Օգտվելու համար միաժամանակ սեղմեք ձախ Alt կոճակը, ձախ Shift կոճակը և NumLock կոճակը։ Սեղմեք Enter և հաստատեք։

operate windows without a mouse

 

Այն միայն աշխատում է այն դեպքում, երբ NumLock-ը միացրած է։ Կարող եք օգտվել ստեղնաշարի թվերից՝ կուրսորը շարժելու համար։ Թիվ 5-ը աշխատում է որպես ձախ քլիք, իսկ նրան շրջապատող թվերը շարժում են կուրսորը։ 

27.06.2019

Ինչպե՞ս, Համակարգիչներ