Ինչպե՞ս փոքրիկ հարցում անցկացնել Facebook Messenger-ով

Ցանկանում եք հարցում անել Facebook-յան ընկերների շրջանում Messenger-ո՞վ։ Եկեք խորհուրդ հարցնենք նրանցից՝ հետևելով այս քայլերին։

Հարցում անելու համար անհրաժեշտ է ունենալ խմբային զրույց, որտեղ կկարողանաք հարցնել շատերի կարծիքը։ Բացեք զրույցը, սեղմեք ներքևի ձախ անկյունի փոքրիկ մենյուն տեսախցիկի կողքից և ընտրեք Polls տարբերակը։ Կարող եք գրել հարցն ու առաջարկվող տարբերակները։ Ահա և վերջ, արդեն մոտ ընկերները կարող են քվեարկել գաղտնի ու ավելի հարմար։

Image may contain: phone

31.07.2019

Հավելվածներ, Ինչպե՞ս