Ինչպե՞ս փոխել Viber-ի և ամեն չատի հետևի ֆոնը

Ցանկանում եք փոխել Viber-ի հետևի ֆո՞նը։ Ամեն ինչ այնքան էլ դժվար չէ։  Ի դեպ, դա հնարավոր է անել նաև յուրքանաչյուր չատի համար առանձին։ Եկեք սկսենք։

 

Գնացեք հավելվածի More  բաժին, որը գտնվում է վերևի աջ անկյունում և ունի երեք գծի տեսք։ 

 

 

Գնացեք Settings։

 

 

Սեղմեք Change Default Background։

 

 

Կտեսնեք տարբեր նկարներ, որոնցից կարող եք ընտրել մեկը և սեղմել Choose։

 

 

Յուրաքանչյուր չատի հետևի ֆոնը փոխելու համար պետք է ընտրեք որևէ զրույց և բացեք այն։

 

 

Սեղմեք նրա անվան վրա։ 

 

 

Սեղմեք Chat Info & Settings։

 

 

Գնացեք Chat Background և այդտեղից էլ ընտրեք նկարը։

 

 

Կարող եք ընտրել առաջարկվող տարբերակներից, կամ բեռնել ու նկարել ձեր նկարը։ Ահա և վերջ։

 

09.07.2019

Ինչպե՞ս, Խորհուրդներ, Հավելվածներ