Ինչպե՞ս տպել առանց ստեղնաշարին նայելու

Առանց ստեղնաշարին նայելու տպելն իրականում բարդ բան չէ։ Պարզապես պետք է պարապել և սովորել տառերի տեղն այնպես,  ինչպես դաշնամուրի ստեղներն են հեշտ հիշվում։ Դե ինչ, եկեք տեսնենք, թե ինչեր են դրա համար անհրաժեշտ։

 

Նստելու դիրքը

 

  • Ուղիղ նստեք և ուղղեք մեջքը
  • Արմունկները ծալեք ճիշտ անկյամբ
  • Էկրանին նայեք փոքր-ինչ գլուխը առաջ դիրքով
  • Էկրանի և աչքերի հեռավորությունը պետք է լինի 45 - 70սմ

 

Տառաշարքը

 

Այժմ մատերը ծալած դիրքով դրեք ASDF և JKL տառերի վրա, որոնք գտնվում են տառաշարքի մեջտեղում։  Այդ շարքը կոչվում է HOME ROW։ F և J տառերի վրա սովորաբար նշան է լինում, որը նախատեսված է կույրերի հեշտ կողմնորոշման համար։ Այդ տառերը ծառայում են որպես հենակետ։

Ստեղնաշարի սխեման

  • Սեղմեք միայն կոնկրետ մատի համար նախատեսված կոճակը
  • Միշտ վերադարձեք սկզբնակետի "ASDF – JKL" տառերին
  • Տպելու ընթացքում պատկերացրեք տառի տեղը
  • Տպելիս ունեցեք որոշակի ռիթմ և պահպանեք այն
  • Բացատը սեղմեք բութ մատով, իսկ SHIFT-ը՝ ճկույթով

Սկզբում այս մեթոդն անհարմար է թվում, բայց մի հանձնվեք, վերջում արդյունքն ակնհայտ կլինի։

 

Մատերի շարժումները

 

Մի նայեք ստեղնաշարին տպելու ընթացքում։ Պարզապես սահեցրեք մատերը, մինչ նրանք գտնեն հիմնական տառաշարքը։

Ուշադրություն դարձրեք մատնեմատին ու ճկույթին, քանի որ նրանք համեմատաբար պասիվ են։

Տպելու արագությունը

 

Սկզբում պետք չէ շտապել։ Շատ պարապեք, մինչև սկսեք անսխալ տպել։ Եթե հոգնել եք, հանգստացեք։ Վերադարձեք պարապմունքին փոքր-ինչ թարմանալուց հետո։

 

20.04.2019

Ինչպե՞ս