Ինչպե՞ս տեղադրել iOS 13 բետան նախքան պաշտոնական թողարկումը

iOS 13-ը դեռ հասանելի չէ, ինչպես գիտենք՝ թարմ օպերացիոն համակարգը հիմնականում նոր iPhone-ների հետ թողարկվում է սեպտեմբերին։ Իսկ մինչ այդ կարող ենք տեղադրել նրա բետա տարբերակը։ Ի՞նչ է պետք անել։

Այն տեղադրելը շատ հեշտ է, սակայն դրանից առաջ խորհուրդ է տրվում որևէ կերպ պահել ձեր հեռախոսի ողջ տվյալները, քանի որ դրանք կարող են վնասվել կամ ջնջվել։ Կարող եք օգտվել iCloud-ից, Dropbox-ից, Google Drive-ից և այլն։

Հետո պետք է մուտք գործեք Apple-ի հանրային բետա կայք և անհրաժեշտության դեպքում գրանցվեք։

Դրանից հետո բացեք Safari-ն և գնացեք beta.apple.com/profile և սեղմեք "Download profile"։

 

Դրանից հետո պետք է ընտրեք սարքը, որտեղ ցանկանում եք տեղադրել iOS 13 բետան։

 

 

Սեղմեք "Download Profile" և  "Install"։ Դրանից հետո կպահանջվի ռեստարտ անել սարքը։ Դրանից հետո գնացեք Settings > General > Software Update և սեղմեք "Download and Install"։

Մի փոքր սպասեք և կտեղադրվի։

Սակայն, ամեն դեպքում, լավ կլիներ սպասել iOS 13-ի պաշտոնական թողարկմանը, քանի որ դեռ շատ թերություններ հնարավոր է շտկված չլինեն։

25.06.2019

Ինչպե՞ս