Ինչպե՞ս սև ցուցակ գցել անցանկալի հեռախոսահամարը

Ցանկանում եք ազատվել անցանկալի զանգերի՞ց։ Ահա, թե ինչպես կարելի է սև ցուցակ գցել հեռախոսահամարը iOS և Android սմարթֆոններում։

Update to How to Block a Number on Any Phone

 

iOS

Եթե սև ցուցակ գցեք որևէ հեռախոսահամար, ապա այլևս չեք կարողանա նրանով կապ հաստատել ոչ մի եղանակով։ Դրա համար պետք է գնալ հեռախոսազանգերի հավելված, սեղմել Recent, գտնել համարը և սեղմել համարի կողքի i նշանը։ Հենց այդտեղից էլ կգտնեք Block This Caller տարբերակը։

 

Նամակներից սև ցուցակ գցելու համար պետք է բացեք տվյալ անձի հետ գրված նամակները, սեղմեք նրա համարին, ապա գնաք Info։ Այդտեղ կտեսնեք սլաք, որը գտնվում է հեռախոսի նշանի կողքին։ Սեղմեք և ներքևից ընտրեք  Block This Caller։

 

Հեռախոսագրքից սև ցուցակ գցելու համար պետք է գնալ Settings > Phone > Call Blocking & Identification, գնալ ներքև և սեղմել Block Contact։ Այստեղից կարող եք ընտրել նրան, ում ցանկանում եք սև ցուցակ գցել։ 

 

Android

Android սարքերում այս գործառույթը կարող է տարբեր կերպ կատարվել, սակայն հիմնականում այն այնպես է, ինչպես պատկերված է նկարում։

Block a number on Android

16.03.2019

Ինչպե՞ս, Խորհուրդներ