Ինչպե՞ս ստեղծել Gmail ստորագրություն բոլոր մեյլերի համար

Gmail ստորագրությունը տեքստ է, որը տեղադրվում է ձեր կողմից ուղարկված բոլոր էլ. նամակների վերջում, օրինակ՝

Kind regards,

John.

Նման դեպքերում դուք ստիպված չեք լինի ամեն անգամ կցել ձեր պաշտոնը, դնել ընկերության լոգոն և այլն։ Դրա համար պետք է կատարել հետևյալ քայլերը։

  • Բացեք Gmail-ը
  • Սեղմեք Settings՝ ինչպես պատկերված է նկարում
  • "Signature" բաժնից ավելացրեք ցանկալի տեքստը, կարող եք ավելացնել նաև նկարներ, փոխել տեքստի ոճը
  • Վերջում սեղմեք պահպանել

Ահա և վերջ, արդեն բոլոր նամակները ստորագրված կլինեն։

28.03.2019

Խորհուրդներ, Ինչպե՞ս