Ինչպե՞ս պատրաստել GIF-եր

GIF-երը անձայն կարճ հոլովակներ են՝ անիմացիաներ, որոնք օգտագործվում են տարբեր նպատակներով՝ գովազդ, հումոր և այլն։ Հաճախ անհրաժեշտ է լինում սեփական նկարներից պատրաստել GIF-եր՝ գեղեցիկ անիմացիաներ ստանալու համար։ Ինչպե՞ս պատրաստել։ Ներկայացնում ենք երկու iOS և Android հավելված, որոնցով կարող եք ոչ միայն GIF պատրաստել։

Giphy Cam

Սա անվճար հավելված է, որով կարող եք GIF պատրաստել անմիջապես նկարելով կամ էլ եղած նկարներից ու հոլովակներից վերցնելով։ Այստեղ կան նաև տարբեր էֆֆեկտներ, ստիկեռներ, տեքստ գրելու հնարավորություն և այլն։

 

Motion Stills

Մեկ այլ անվճար հավելված Google-ից, որով կարող եք նկարել հոլովակներ և դրանք վերածել GIF-ի։ Բացի այդ կարող եք նկարել դանդաղ՝ slow motion հոլովակներ և պատրաստել կոլաժներ։ Բավական բազմաֆունկցիոնալ հավելված է։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում։

14.02.2019

GIF