Ինչպե՞ս նկարել համակարգչի էկրանը

Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես կարելի է նկարել համակարգչի էկրանն, ապա հետևեք մեր ուղեցույցին։

Windows-ում համակարգչի էկրանը նկարելու մի քանի եղանակ կա, դուք կարող եք ընտրել, թե որն է ձեզ ավելի հարմար։

 

Նկարահանում

Էկրանը նկարելու առաջին տարբերակն է Print Screen (“PrtScn”) կոճակը սեղմելը։ Ակտիվ պատուհանը նկարելու համար պետք է սեղմել Alt + Print Screen, իսկ լեփթոփով հնարավոր է Fn + Print Screen կամ Windows + Print Screen տարբերակը՝ կախված համակարգչից։

Երբեմն սքրինշոթ անելուց հետո դուք այդ մասին չեք իմանում և պետք է նրա առկայությունը ստուգեք ձեր ֆայլերում՝ Pictures, ապա Screenshots։ Կարող եք ‘Paste’ սեղմելով տեղադրել այն անհրաժեշտ դաշտում։

 

Պահպանում այլ ծրագրերով

Եթե ցանկանում եք որոշակի փոփոխություններ կատարել սքրինշոթի հետ, ապա այն կարող եք տեղադրել “Paint” ծրագրում, նույն կերպ նաև այլ նմանատիպ ծրագրերում։ Պահպանելու համար կարող եք սեղմել ‘Save as’, ապա ընտրել ֆորմատը։

 

MacBook-ի համար

MacBook-ի էկրանը նկարելու համար կարող եք սեղմել ‘Command-shift-4’, եթե ցանկանում եք նկարել որևէ հատված ‘Command-shift-3’, եթե ցանկանում եք նկարել ամբողջ էկրանը։ Իստ տեսաձայնագրելու համար պետք է սեղմեք ‘Command-shift-5’։ Այս համակարգչով ամեն ինչ համեմատաբար ավելի հեշտ է. նկարը պահպանվում և տեսանելի է լինում անմիջապես։

02.04.2019

Խորհուրդներ, Ինչպե՞ս