Ինչպե՞ս միանգամից մի քանի հոգով աշխատել նույն փաստաթղթի վրա

Իսկ դուք գիտեի՞ք Google Docs կոչվող գործիքի մասին, որն այսօր շատ մեծ կիրառություն ունի և թույլ է տալիս միանգամից մի քանի հոգով աշխատել նույն փաստաթղթի վրա։ Ինչպե՞ս։ Հետևեք ուղեցույցին։

Գնացեք Google-ի գլխավոր էջ և սեղմեք վերևի աջ անկյունի քառակուսուն, որպեսզի բացվի նկարում պատկերված մենյուն։

Գտեք Google Docs հավելվածը և բացեք այն։

Screen_Shot_2019 04 18_at_2_15_31_PM

 

 

Ստեղծեք փաստաթույթ և վերևի աջ անկյունից սեղմեք ‘Share’։

 

Screen_Shot_2019 04 18_at_2_16_55_PM

 

 

Դրանից հետո նշեք այն մարդու էլ. փոստի հասցեն, ում հետ ցանկանում եք կիսել այն և նշեք նրա գործողությունները (խմբագրել, մեկնաբանել, դիտել)։

 

Screen_Shot_2019 04 18_at_2_17_17_PM

 

Սեղմեք ‘Done’։

Դրանից հետո կկարողանաք միասին միաժամանակ աշխատել տվյալ փաստաթղթի վրա, իհարկե ինտերնետ կապի առկայության դեպքում։ Անգամ կարող եք մեկնաբանություններ թողնել և օգտվել առկա այլ գործիքներից։

19.04.2019

Ինչպե՞ս