Ինչպե՞ս մեծացնել Wi-Fi-ի արագությունը

Wi-Fi-ը սկսել է դանդա՞ղ աշխատել, ինչպե՞ս լուծել այս խնդիրը։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդ, որոնք կնպաստեն Wi-Fi-ի արագության բարելավմանը։

 

Տեղադրեք ճիշտ վայրում

 

Նախ և առաջ, ոչ բոլոր վայրերում է կարելի դնել Wi-Fi սարքը։ Այն պետք է հեռու պահել մետաղական առարկաներից և սարքերից, որոնք ճառագայթում են էլեկտրամագնիսական ալիքներ։ Տարածքում հավասարաչափ արագություն ապահովելու համար սարքը պետք է տեղադրել կենտրոնում և գետնից բարձր։

 

Թարմացրեք երթուղիչը

 

Շատ կարևոր է երթուղիչի ծրագիրը թարմացնել և հետևել, որ վիրուսները չվնասեն այն։ Դրանք կարող են տարածվել ամբողջ ցանցում, և անգամ եթե չլինեն վիրուսներ, այն պարբերաբար պետք է թարմացնել։

 

Փոխեք ալեհավաքը

 

Շատ Wi-Fi սարքեր ունեն փոքր ու թույլ ալեհավաք, խնդիրն այն է, որ հզոր ալեհավաքը նաև մեծ չափեր ունի, այդ պատճառով դրանք չեն տեղադրվում։ Սակայն, եթե չափը ձեզ չի անհանգստացոնում, ապա կարող եք գնել ավելի հզոր տարբերակ։

 

Տեղադրեք գաղտնաբառ

 

Եթե WiFi-ը պաշտպանված լինի գաղտնաբառով, ապա ոչ մի օտար մարդ չի կարողանա օգտվել նրանից և թուլացնել կապի արագությունը։

 

Գնեք WiFi-ը հզորացնող սարք

 

Նման լավ սարքերը մոտ 100 դոլար արժեն, և կարող եք տեղադրել հենց դուք։ Նրանք վերցնում են WiFi-ի ազդանշանը, հզորացնում են այն և նորից փոխանցում։ Հաճախ տեղադրման համար պարզապես պետք է սեղմել WPS կոճակը կամ օգտվել համապատասխան հավելվածներից։

 

Օգտվեք նորագույն WiFi տեխնոլոգիաներից

 

Նոր անլար տեխնոլոգիան՝ IEEE 802.11ac, ավելի արագ է, քան հին տեխնոլոգիաները, օրինակ՝ IEEE 802.11b, g-ը։ Եթե ուզում եք օգտվել նորագույն տեխնոլոգիայից, ապա պետք է վստահ լինեք, որ ձեր WiFi սարքն ու նրան միացվող սարքերն ունեն այն։

 

Անցում կատարեք 5 ԳՀց-ի

 

5 ԳՀց անլար հաճախականությունը տրամադրում է ավելի մեծ արագություն և ավելի արդյունավետ է, քան հին 2.4 ԳՀց հաճախականությունը։

 

Մի մոռացեք նորից միացնել

 

Բոլոր ժամանակների խորհուրդը՝ եթե սարքը չի աշխատում, ապա անջատեք ու նորից միացրեք այն։ Հաճախ WiFi սարքերի դեպքում այն իսկապես արդյունավետ է, օգնում է մաքրել երթուղիչի հիշողությունը, թարմանալ ու արագանալ։

04.04.2019

Խորհուրդներ, Ինչպե՞ս