Ինչպե՞ս ճիշտ խնամել LED հեռուստացույցը

Այսօր գրեթե բոլորն ունեն LED հեռուստացույց։ Նրանց խնամքը շատ կարևոր է երկարատև ու անխափան աշխատանքի համար։ Եկեք պարզանեք, թե ինչ է պետք անել դրա համար։

 

Ջերմաստիճան

 

Հեռուստացույցը պետք է դնել արևի ճառագայթներից հեռու, բայց ոչ սառը տեղում։ Երկու դեպքում էլ հեռուստացույցը կարող է վնասվել։

 

Խոնավություն

 

Բարձր խոնավությունը ևս վտանգավոր է հեռուստացույցի համար, դրենք այն համեմատաբար չոր տեղում։

 

Փոշի

 

Թույլ մի տվեք, որ հեռուստացույցը շատ փոշոտվի կամ փոշոտ տեղում լինի։ Հետևեք նրա մաքրությանը։

 

Հեղուկ

 

Երբեք հեղուկն ուղղակիորեն մի ցողեք հեռուստացույցի էկրանին։ Վնասելու դեպքում դիմեք մասնագետի։ Մաքրեք այն չոր ու փափուկ կտորով, խուսափեք խազերից ու ուժի կիրառումից։

 

Տատանումներ

 

Ուշադիր եղեք, որ հեռուստացույցը չենթարկվի հոսանքի տատանումների։ Դրա հետևանքով այն կարող է փչանալ։

 

Տեղափոխելը

Տեղափոխելիս հեռուստացույցը պահեք նույն դիրքով, մի շրջեք այն, պահեք իր հիմնական ուղիղ դիրքով։

 

Սարքելը

Հեռուստացույցի փչանալու դեպքում ցանկալի է դիմել համապատասխան մասնագետի։

 

Ձեռնարկը

 

Լավ ծանոթացեք ձեր հեռուստացույցի ձեռնարկին, իմացեք նրա մասին ցուցումները։

 

Անջատելը

 

Եթե հեռուստացույց չեք դիտում, ապա հոսանքից անջատեք այն՝ տատանումներից և ծախսերից խուսափելու համար։

04.07.2019

Ինչպե՞ս, Խորհուրդներ