Ինչպե՞ս ծնողական հսկողություն սահմանել Android սմարթֆոններում

Ըստ Բիլլ Գեյթսի՝ երեխային սմարթֆոն տալու ամենաապահով տարիքը 14 տարեկանն է։ Ինչպե՞ս վերահսկել երեխայի գործողությունները սմարթֆոնում։ Այս ուղեցույցը կօգնի ձեզ իմանալ դա։

Այս գործառույթները հնարավոր է առկա չլինեն որոշ սմարթֆոններում, մենք ներկայացնում ենք ամենատարածված տարբերակը։

Գնացեք Settings։

Այդտեղից սեղմեք Users՝ հեռախոսի նոր օգտատեր ավելացնելու համար։

 

Դրանից հետո սեղմեք.Add user or profile։

 

 

 

Եթե ցանկանում եք ավելացնել սահմանափակումներ, ապա ընտրեք “Restricted Profile” տարբերակը։ Դրանից հետո կպահանջվի կոդ դնել հաշվի վրա։

 

Դրանից հետո կկարողանաք դնել սահմանափակումները, գրել օգտատիրոջ անունը և այլն։

 

 

Արդեն կարող եք ընտրել, թե որ օգտատերն է օգտվելու սմարթֆոնից։

 

Սահմանափակումներ կարող եք մտցնել նաև Play Store-ից։

 

Սեղմեք Menu->Settings-> Parental Controls և ակտիվացրեք այն։

15.04.2019

Ինչպե՞ս, Խորհուրդներ